Երեքշաբթին կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր. բացե՛ք նեղուցը, խելագար ավազակներ. Թրամփը՝ Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին 48 ժամ է տվել ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու համար ու սպառնացել, թե հակառակ դեպքում «սարսափելի բաներ տեղի կունենան:

Իր TruthSocial սոցիալական ցանցի էջում Թրամփն ավելի ուշ գրառում է կատարել՝ կոչ անելով Իրանին բացել Հորմուզի նեղուցը, այլապես երեքշաբթի օրը կարող են թիրախավորվել էլեկտրակայաններն ու կամուրջները:

«Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր։ Նման բան երբեք տեղի չի ունեցել։ Բացե՛ք անիծյալ նեղուցը, խելագար ավազակներ, թե չէ դժոխքում կապրեք։

Փառք Ալլահին»,- գրել է Թրամփը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ