487 մլն դրամի վնաս պետությանը՝ կեղծ հաշիվների գործ

2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ՝ Խ․Չ․-ի նկատմամբ, ով մեղադրվում է 2023-2024 թվականներին «Մ․ 4 եղբայրներ» և «X» ՍՊ ընկերությունների անունից ապրանքների մատակարարման կեղծ հաշիվներ դուրս բերելու մեջ։ Գործը մակագրվել է դատավոր Մարտին Արզումանյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները

Խ․Չ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ա/Ձ Ա․Չ․-ի և Ա/Ձ Մ․Ս․-ի գործունեությունը փաստացի ղեկավարող և որոշումներ կայացնող անձ, Մ․Մ․-ի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս կողմից փաստացի ղեկավարվող «X» և «X» ՍՊ ընկերությունների անուններով 2023-2024թթ. ընկած ժամանակահատվածում առանց ապրանքների մատակարարման դուրս է գրել, իսկ վերջիններս էլ ստացել և մի շարք իրավաբանական անձանց անվանումներով դուրս են գրել ընդհանուր 2.439,039 114 ՀՀ դրամի չափով ապրանքների մատակարարման վերաբերյալ կեղծ հարկային հաշիվներ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 487.489 930 ՀՀ դրամի վնաս:

Խ․Չ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 286-րդ 2-րդ մասի 1,3-րդ կետերով։

Մեղադրյալին խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում։

Նախնական դատալսումները նշանակվել է 2026 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մ.Արզումանյանի նախագահությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ