![]()
Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 1-ին կայացած հանդիպումը օգտակար, անկեղծ և անհրաժեշտ էր։
Երկու կողմերը փոխանակեցին իրենց դիրքորոշումները, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների համատեքստում, նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։
«Հանդիպման ընթացքում զրույցը անկեղծ, օգտակար և անհրաժեշտ էր։
Երկու կողմերը փոխանակեցին իրենց դիրքորոշումները, մասնավորապես՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների և օրակարգում գտնվող առևտրատնտեսական համագործակցության հիմնական հարցերի համատեքստում», — ասել է Պեսկովը։
![]()