Ողբերգական պատահար․17-ամյա երիտասարդը մահացել է հողագործական աշխատանքի ժամանակ

shamshyan.com-ը գրում է․

Լճաշեն գյուղում հողագործական աշխատանքներ կատարելիս՝ հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:20-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին, որ կանչով մեկնել է Լճաշեն գյուղ, որտեղ գտնվող անասնաբուծական կենտրոնի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երիտասարդ տղան մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 17-ամյա Էմիլ Վարդանյանն էր, ով նշված անասնաֆերմայում աշխատանքներ կատարելիս (փոս փորելիս) մնացել է փոսի մեջ և հողն ու քարերը լցվել են վրան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ