![]()
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներին համարժեք արձագանքի բացակայությունը խաթարում է ինչպես կազմակերպության ղեկավարի հեղինակությունը, այնպես էլ ՄԱԳԱՏԷ-ի հեղինակությունը։
Այս կարծիքը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը խաղաղ միջուկային օբյեկտների, մասնավորապես Բուշերի ատոմակայանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շարունակվող հարձակումները համարում է անօրինական և զգուշացնում է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար լուրջ ռիսկերի, ինչպես նաև ռադիոակտիվ աղտոտման հնարավորության մասին», — գրել է Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում:
Ըստ իրանցի նախարարի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը և դրա գլխավոր տնօրենը չեն կարողացել իրենց լիազորությունների շրջանակներում արդյունավետ միջոցներ ձեռնարկել նման գործողությունների կրկնությունը կանխելու համար։
Ավելին, ըստ Արաղչիի՝ Գրոսսին 2026 թվականի մարտին լրատվամիջոցներին տված իր վերջին հարցազրույցում բացահայտել է անվտանգության երաշխիքների և Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն:
Ըստ արտաքին գործերի նախարարի՝ «նման տեղեկատվության չարաշահումը հակառակորդների կողմից կարող է նպաստել Իրանի պաշտպանված միջուկային օբյեկտների վրա հետագա հարձակումներին»։
Արաղչին կարծում է, որ Գրոսսիի գործողությունները «խաթարել են վստահությունը միջազգային գործակալության երաշխիքների ռեժիմի, ՄԳԱՏԷ-ի և դրա գլխավոր տնօրենի անաչառության նկատմամբ»։
![]()