Իրանը հարձակվել է Բահրեյնում Bapco նավթային ընկերությանը պատկանող վառելիքի բաքի վրա

Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Բահրեյնի նավթագազային Bapco Energies ընկերության վառելիքի բաքերից մեկին, որի հետևանքով առաջացած հրդեհը մարվել է։ Այս մասին նշվում է կորպորացիայի հայտարարության մեջ, որը մեջբերել է Բահրեյնի լրատվական գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ «Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բաքերից մեկում։ Վիրավորներ չկան։ Հրդեհն ամբողջությամբ մարվել է, և իրավիճակը վերահսկողության տակ է։ Այժմ վնասի գնահատում է իրականացվում», – ասվում է Bapco Energies-ի հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ