«Օրիոն» տիեզերանավը անցել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA

«Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին, հայտնում է NASA-ն։

Սարքը Երկրից հեռացել է շուրջ 293 հազար կիլոմետր, իսկ մինչև Լուսին հասնելը մնացել է մոտ 202 հազար կիլոմետր։ ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերքի ազգային վարչության տվյալներով՝ «Օրիոնը» շարժվում է ժամում մոտ 4300 կիլոմետր արագությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արտեմիս 2» առաքելության շրջանակում Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից դեպի Լուսին է ուղևորվել «Օրիոն» տիեզերանավը՝ չորս տիեզերագնացներով։

Առաքելության ընթացքում անձնակազմը շուրջ 10 օր կպտտվի Լուսնի շուրջ, որից հետո կվերադառնա Երկիր՝ առանց Լուսնի մակերեսին վայրէջք կատարելու։

Նշենք, որ Լուսինը գտնվում է Երկրից մոտ 400 հազար կիլոմետր հեռավորության վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ