Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն արձագանքել․ Ալեն Սիմոնյանն ահազանգում է

«Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն արձագանքել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տարածելով այսօր կենդանիների պաշտպանության զբաղվող կազմակերպությունների և անհատների կողմից հրապարակված տեսանյութը։ Դրանում երևում է՝ ինչպես են մի խումբ անձինք շնամարտի մասնակցում։

Նշենք՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը սահմանում է՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը, հանցագործություն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ