![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 8-րդ արտահերթ համաժողովը միաձայն կողմ է քվերակել Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածուի: Իր ելույթում Փաշինյանը արձանագրել է, որ Հայաստանի ժողովուրդը վերջապես սեփական հայրենիքում դարձել է քաղաքականության որոշողը, և կուսակցության պատմական առաքելությունը ժողովրդին առաջնորդելն է դեպի բարեկեցիկ, ազատ, ինքնիշխան, պետականակենտրոն՝ ուղղակի սովորական կյանք։
Նախարարներ՝ Արսեն Թորոսյանը, Սրբուհի Գալյանը, Գևորգ Պապոյանը, Սուրեն Պապիկյանը, Անահիտ Ավանեսյանը, Արարատ Միրզոյանը ներկայացրել են իրենց ոլորտներում արձանագրված արդյունքները: Ելույթներում ընդգծվել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը՝ հաստատելով խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Տե՛ր կանգնիր խաղաղությանը». կուսակցությունը ընտրությանը կմասնակցի այս կարգախոսով:
![]()