Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման

«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում, նա այստեղ չէ. հարություն է առել»:

Դեռ Գալիլեայում էր Հիսուս Քրիստոս ասել. «Մարդու որդին պիտի մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»:

Յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գերեզման գնացին անուշահոտ յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն տեսան, որ վիմափոր գերեզմանը դատարկ է: Հարության լուրը առաքյալներին ավետեցին, և դրանից հետո Հիսուս երևաց նրանց:

Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Սուրբ Հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Այն միշտ վառ և գունեղ է տոնել հայ ժողովուրդը՝ դարերի խորքից փոխանցելով սերնդեսերունդ։ Այս տոնը ոչ միայն կրոնական նշանակություն ունի, այլ նաև ազգային, մշակութային և ընտանեկան մեծ արժեք է ներկայացնում։ Զատիկը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, բարության հաղթանակը՝ չարի նկատմամբ և նոր կյանքի սկիզբը։

Զատկական տոնակատարությունները սովորաբար սկսվում են Մեծ Պահքի ավարտից հետո։ Մարդիկ նախապատրաստվում են տոնին՝ մաքրելով տները, եփելով ավանդական ուտեստներ, ներկելով ձվեր և այցելելով եկեղեցի։

Բացի կարմիր գույնից՝ ձվերը ներկում են նաև այլ գույներով և զարդարում հետաքրքիր նախշերով, ինչը տոնին տալիս է ավելի գունեղ և ուրախ տեսք։

Զատկի տոնական սեղանին դրվում են ձուկ, կանաչիներ, չամիչով փլավ, գինի և տարբեր քաղցրավենիքներ։

Իսկ թե ինչու են հավկիթները ներկվում կարմիր գույնով, ինչու են մարդիկ այցելում ննջեցյալներին, կարող եք տեղեկանալ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժից:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ