![]()
Առաջին անգամ ՀՀ ժողովուրդը դարձավ քաղաքականությունների ու ռազմավարությունների հեղինակ՝ 2021 թվականից։
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարի ժամանակ։
«Նախկինում ժողովրդին ոչ ոք չի ցանկացել լսել, որովհետև համարել են, որ ժողովուրդը բավարար չափով «աշխարհ տեսած չէ»։ Այդ երևույթի շարունակությունն է այն, որ քաղաքական պրոցեսին մասնակցող ներկայիս որոշ ուժեր ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են, իսկ հետո մասնակցում ընտրությունների։ Բայց դա քաղաքական տգիտության գագաթնակետն է։ Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։
Կառավարության 2021 թվականի ծրագիրը բացառիկ էր այն առումով, որ ցույց էր տալիս պատմական շրջափուլերի և պատմական պրոցեսների բախումը։
Դրանցից մեկը ժողովրդի ներքին մղումների, մյուսը՝ աշխարհաքաղաքական թակարդի կողմից մեզ վերապահված պատմական դերակատարման բախումն էր, ինչի առթիվ այսօր էլ հարկ եմ համարում հիշատակել իմ և երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Երկրորդ պապի երկխոսությունը, որը տեղի ունեցավ 2024 թվականի նոյեմբերին՝ Վատիկան կատարած իմ այցի ընթացքում։ Պապն ասաց, որ մեզ ճանաչում է որպես նահատակ ժողովուրդ։ Բայց ես ասացի, որ իմ և մեր Կառավարության առաքելությունն այն է, որ այլևս չլինենք նահատակ ժողովուրդ և փոխենք մեր պատմական ճակատագիրը։
Մենք պարզապես ապրելու ենք և պետություն ենք ստեղծելու։ Եվ հենց այստեղ է, որ ՔՊ-ն ունի պատմական առաքելություն՝ ՀՀ ժողովրդին առաջնորդել դեպի սովորական, բարեկեցիկ, ազատ, ինքնիշխան, պետականակենտրոն կյանք»,- ասաց Փաշինյանը։
![]()