![]()
Ապրիլի 2-ին Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարձրագույն և բարձր մակարդակով ակտիվ փոխայցերին, ռազմավարական գործընկերային հարաբերություններն ու բոլոր ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունը զարգացնելուն ուղղված աշխատանքներին:
Քննարկվել են երկկողմ տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի ու ներդրումների, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային հարցերի:
![]()