![]()
Հունիսի 17-ին Իտալիայում տեղի է ունեցել հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի պսակադրությունը։
Նա ամուսնացել է գործարար Կարեն Վարդանյանի դստեր՝ Բեթիի հետ:Համացանցում Է հայտնվել նրանց պսակադրության տեսանյութը։
Մխիթարյանը միշտ փակ է պահել անձնական կյանքին վերաբերող մանրամասները, հարսանիքի օրը բացառություն է արել և առաջին լուսանկարը հիշարժան օրվանից հենց ինքն է հրապարկել՝ մակագրելով․ «Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ հավերժ»:
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացած պսակադրությունից նա նաև տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկին կից գրել է․ «Ստեղծված իրար համար»:
ԱԺ նախկին պատգամավոր, «Գրանդ հոլդինգի» համասեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն այս տարի կդառնա 24 տարեկան:
![]()
Նա ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 4-ին: Զույգի տարիքային տարբերությունը 6 տարի է, Հենրիխ Մխիթարյանն այս տարի դարձավ 30 տարեկան:
![]()