![]()
Այսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից, ժողովրդին հայտնի, Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակ Վահե Մելքոնյանը ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերել է ու փրկարարների հետ դուրս բերել։ Հիմա 2-րդ ջրահեղձ եղած քաղաքացու մարմինն են որոնում։
![]()