Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 4-ից 8-ին

Երևան քաղաքում՝
Ապրիլի 4-ին, 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 4-ի առավոտյան ժամերին առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ