Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին

ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի ապրիլի 18-ին։

Այս մասին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ՀՀ կառավարության հունվարի 29-ի համապատասխան որոշմամբ՝ 2026 թ. մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը:

«ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 4-ի համար հերթագրված քաղաքացիներին խնդրում ենք ներկայանալ ապրիլի 18-ին՝ հերթագրման նույն ժամին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ