Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը այնքան մաշեցրեց սեփական քոքը, որ Կրեմլը ստիպված Հայաստան գործուղեց Սամվել Կարապետյանին, բայց խաղը էլի չստացվեց, և դրա համար ՌԴ-ն գնում է վա բանկ:

Նա կարծում է, որ Պուտինը հարված հասցրեց Քոչարյանին:

Միաժամանակ Ադամյանն ասում է՝ ՌԴ-ն այլևս չունի լծակներ՝ ՀՀ-ում պետական հեղաշրջում անելու. «ՌԴ-ում հասկացել են, որ ջինը թռել է շշից, մեզ այլևս խաբելու տեղ չունեն: Մենք ոչ պետություն, ոչ ինքնիշխանություն ունենք վաճառելու, ոչ էլ մենք կվաճառվենք»:

Անդրադառնալով Կարապետյաննների՝ առաջիկայում հանրահավաք անելու մտադրությանը՝ զրուցակիցը ընդգծում է. «Ուժի իմիտացիա են ուզում ստեղծել: Նարեկ Կարապետյանը, հավանաբար, ԱԲ-ին է հարցրել, թե ով պիտի լինի Հայաստանի երաշխավորը»:

Խոսելով Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացված սադրանքի մասին՝ Ադամյանը նկատում է. «Մտածում են՝ ժողովրդավարությունն այն է, որ ով ում ինչ ուզի կարող է ասել կամ անել, ստացվում է, որ մեր երկրում պաշտոնյան ամենաանպաշտպան մարդն է»:

Ինչ վերաբերում է հունիսին սպասվող ընտրություններին, նա ասում է. «Մեզ ուզում են քարշ տալ 20-րդ դար: Չխաբեք, չվախենաք, չվաճառվեք, ժողովո՛ւրդ ջան»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ