![]()
«Տպավորություն էր, որ մենք մասնակցում ենք նախընտրական շոուի, որտեղ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հասկանալի էր, իսկ Պուտինի դեպքում՝ չէ, պարզ չէր, թե ինչ էր ուզում նա անել»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Մոսկվա և դրա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպանն ու հնչած հայտարարություններին:
Ստեփանյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ ցույց տալով, որ սկզբունքորեն պաշտպանում է իր դիրքորոշումը և ՀՀ-ի շահը:
«Ռուսաստանը մեզ համար վտանգ է ներկայացնում, սպառնում է: Խաղադրույքը Կարապետյանների վրա է»,- նկատում է նա:
Ըստ Ստեփանյանի՝ Սամվել Կարապետյանը Հայաստան փող է բերում այնքան, որքան նրան թույլ են տալիս. «Որովհետև ՌԴ-ի ունեցածը իրենը չէ»:
Ինչ վերաբերում է նրան, որ Կարապետյանները որոշել են առաջիկայում հանրահավաք անել, քաղաքագետը նկատում է. «Դուրս են գալիս փողոց, որ ցույց տան՝ ուժեղ են, փորձելու են շատ մարդ հավաքել, տարբեր ռակուրսներից ներկայացնել: Փիառի մի մասն է: Խաբում են մարդկանց»:
Վերջինս կարծում է, որ ընդդիմադիրները ընտրություններին մասնակցում են իրար ինադու:
Անդրադառնալով Կարապետյանների հետ կապված ընտրակաշառք բաժանելու դեպքերին՝ Ստեփանյանն ասում է. «10 հազար դրամը տալով՝ մարդու ու նրա ընտանիքի երեսին են թքում: Կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է»:
Նա միաժամանակ նկատում է. «Կարմիր կովը կաշին չի փոխում: Նախկինները նույն ձևով են աշխատում: Եթե նախկինները հետ գան, հայտնվելու ենք նույն ճահճում: Մեր գլխին նորից բերելու են էն, ինչ արդեն բերել են․ սրա համար են այս ընտրությունները կարևոր, մեր կյանքն է սրանից կախված»:
Խոսելով Երևանի Սուրբ Աննա եկեղեցու ներսում օրերս ՀՀ վարչապետի նկատմամբ իրականացված սադրանքի մասին՝ Ստեփանյանը կարծիք է հայտնում, որ երիտասարդ եղբայրները ատելության զոհ են. «Երբ ասում են՝ ինչու էր Նիկոլ Փաշինյանը գնացել եկեղեցի, դրա համար միջադեպ եղավ, նույնն է, որ ասեն՝ ինչու է կինը կարճ հագնում, կբռնաբարեն, կամ հաշմանդամը ինչու է դուրս գալիս փողոց, եթե թեքահարթակ չկա: Այդ երիտասարդները ատելության զոհ են: Ի վերջո, մենք տեսել ենք «Հոկտեմբերի 27»: Եվ եթե 18 տարեկանը երեխա է, բա զենքը ձեռքին բանակում ի՞նչ գործ ունի․ սա մանիպուլյացիա է, պետք չէ զոհ սարքել»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()