![]()
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Ֆեմիլի գարդեն» ընկերության կողմից Կառավարության աջակցությամբ հիմնվել է ավելի քան 182 հա դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ ասելով, որ հողերի խոշորացման ծրագրին պետք է ավելի շատ ջանք դնել:
«Առանց հողերի խոշորացման՝ գյուղատնտեսության մեջ շրջադարձ անել չի ստացվի»,- ասել է վարչապետը:
![]()