«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հիմնադրման օրվանից (2018թ․) երբևէ չի գործել Կառավարության շենքում։ Հիմնադրամը 2020 թվականի սկզբից իր գործունեությունն իրականացնում է Տերյան 1/1 հասցեում, իսկ մինչ այդ գործել է տարբեր հասցեներում վարձակալվող տարածքներում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամը՝ հերքելով սխալ տեղեկատվությունը։

«Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, ապա նա իրեն Կառավարությունում տրամադրված աշխատասենյակը հանձնել է 2026 թվականի փետրվարի 25-ին։

Խնդրում ենք Oragir News-ին զերծ մնալ անհիմն ենթադրություններից և առաջնորդվել բացառապես ճշգրիտ ու ստուգված տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ