![]()
Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) բաց կթողնի առաջիկա մրցաշարերը։
Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտնել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
«Այս ամիս կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացուցիչ է ունենալու բոլոր քաշային կարգերում։
97 կգ քաշային կարգում հանդես կգա աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը։ Արթուր Ալեքսանյանը շարունակում է բուժումները»,- ասել է Արմեն Բաբալարյանը։
«Շաբաթվա սպորտ» հաղորդման հեղինակ, ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Արթուր Ալեքսանյանը ժամանակավոր դադար է վերցրել կարիերայում և այս տարի չի մասնակցի մրցաշարերի։
Դեռ հայտնի չէ՝ 34-ամյա ըմբիշը կվերադառնա մրցագորգ, թե՝ ոչ։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է ապրիլի 20-26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։
![]()