![]()
Ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի թիմակիցները արդեն հայտնել են, որ ապրիլի 11-ին պատրաստվւմ են հանրահավաք անել Ազատության հրապարակում։ Վերջիններս այս օրերին ակտիվ զբաղված են մարդ հավաքագրելով՝ փողով ցուցարար հավաքելով։ Սակայն տեսնելով որ շատերը հրաժարվում են մասնակցել իրենց հանրահավաքին՝ անգամ նրանք ովքեր փողով սնվում են Տաշիր Սամոյից, սկսել են արդեն սպառնալ։
Գործին է միացել անգամ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը, ով զանգահարում է երբեմնի ծանոթներին ու անգամ հայհոյախառն սպառնում է, որ եթե չներկայանան հանրահավաքին, հետագայում կփոշմանեն, Սամվել Կարապետյանը հաշվեհարդար կտեսնի։
«Սամոն քթներիցդ կբերի չեկաք, շան օրն է գցելու էս ամեն ինչը հենց վերջացավ», — սպառնում է Էթերի Կարապետյանը ծանոթ-անծանոթներին։
![]()