Այս եռյակին միավորում է Հայաստանը որպես անկախ պետություն ոչնչացնելը

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Իսկանդարյանն անդրադարձել է ընդդիմության  առաջնորդներին։

Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը ու Գագիկ Ծառուկյանը միասնական ճակատ են։ Նրանց միավորում է ոչ թե «փրկելու» ցանկությունը, այլ մեկ հստակ նպատակ՝ Հայաստանը որպես անկախ պետություն ոչնչացնելը։ Դա չի թաքցվում։

Դա երևում է նրանց ընդհանուր գաղափարներից, ռուսամետ հայտարարություններից ու գործողություններից։ Նրանք
երազում են վերադարձնել այն ժամանակները, երբ Հայաստանը ոչ թե ինքնուրույն որոշումներ էր կայացնում, այլ դառնում էր Ռուսաստանի ձեռքի խաղաքարտ։

Եթե այս եռյակը գա իշխանության… ահա թե ինչ է սպասում մեզ բոլորիս՝ Անկախության վերջնական կորուստ, Տնտեսական աղետ, Անվտանգության լիակատար փլուզում, Ժողովրդավարության մահ, Պատերազմ:
Ժողովուրդ, մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Մի հավատացեք խոստումներին։ Նայեք գործերին։ Նայեք, թե ովքեր են միավորվել մեր անկախության դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ