![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սահակյանն իր էջում անդրադարձել է Մոսկվայում Պուտինին տված Փաշինյանի պատասխանին։
Երեկ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կրկին հստակ հիշեցրեց՝ Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանի վարչապետ լինել։
Ասում են՝ այս խոսքերը խիստ ծանր հարված են եղել Սամվել Կարապետյանի համար։ Նա այնքան է վշտացել, որ հիմա ոչ մեկի հետ չի ուզում խոսել։ Նյարդերը տեղի են տվել, իսկ նրա շրջապատում ասում են՝ Սամվելը խիստ դժգոհ է Մոսկվայից։ Նա կարծում է, որ իրեն հավուր պատշաճի չեն պաշտպանել։
Մի կողմից՝ Փաշինյանը հրապարակայնորեն «փակում» է դուռը, մյուս կողմից՝ «Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է հայտարարել իր Սամվել Կարապետյանի մասին որպես վարչապետի հիմնական թեկնածու։ Ուժեղների քաղաքական թատրոնը շարունակվում է…:
![]()