Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ, ինչպես նաև «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» կազմակերպության ցերեկային կենտրոն։

Նախարարը շրջել է կենտրոնների տարածքներով, ծանոթացել մատուցվող ծառայությունների շրջանակին, շփվել շահառուների հետ, հետաքրքրվել ավագ սերնդի ներկայացուցիչների առողջությամբ, առօրյայով։

Նախարար Թորոսյանը կարևորել է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ սերտ և շարունակական համագործակցության դերը՝ ավագ սերնդի ներկայացուցիչներին, երեխաներին և հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական ծառայությունների տրամադրման գործում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ