Ողբերգական դեպք՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Ապրիլի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի, վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ