Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ադրբեջանում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների վարչապետների և փոխնախագահների հանդիպման ժամանակ ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

«Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանների բացումը կլինի տարածաշրջանում ընթացող խաղաղության և կարգավորման գործընթացների ամենանշանակալի արդյունքներից մեկը։ Այս առումով տեխնիկական նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և կառուցվում են անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Խրախուսելի է, որ նմանատիպ ջանքեր են գործադրվում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացում։

Վերջերս, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկված կոնկրետ քայլերի շնորհիվ, մենք տեսանք երկու երկրների միջև կարգավորման գործընթացի արագացում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը զուգընթաց, մեր երկրի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացն էլ ավելի արագ կընթանա»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ