Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ առաջին անգամ էր, որ Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց՝ խառնվելով ՀՀ ներքաղաքական կյանքին: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ ՌԴ-ն բացահայտ գրոհի է անցնում:

«Մենք արդեն տեսնում ենք, որ տարբեր ուղղություններով հարվածներ են սկսել: Հիբրիդային հարձակումները թեժանալու են. գուցե ՌԴ-ն խումբ ուղարկի, որ օգնեն Սամվել Կարապետյանին»,- ասում է նա:

Զրուցակիցը ընդգծում է՝ ինչքան փող ուզում են, ՌԴ-ն տալիս է, միայն թե որոշակի արդյունք կարողանան ունենալ, քանի որ մեծ խաղադրույք է արել:

Ըստ Ղևոնդյանի՝ Նիկոլ Փաշինյանը մերժեց Պուտինին Հայաստանի Սահմանադրությունը վերախմբագրել այնպես, ինչպես ուզում է. «Ղարաբաղի թեման շահարկելով՝ Պուտինը փորձեց հայ ժողովրդի վրա հոգեբանական ազդեցություն ունենալ»:

Քաղաքագետը շեշտում է՝ հունիսի 7-ին ընտրելու ենք՝ ցանկանում ենք, որ ՀՀ-ն լինի ժողովրդավար, թե վերադառնա ավտորիտարիզմ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ