![]()
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ հերթական անգամ ապացուցվեց այն պնդումը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի քաղաքական դաշտում ունի թեկնածուներ:
«Երբ ասում էինք՝ Կարապետյանը խոցելի է, նրա թիմակիցները ջղաձգվում էին, ընկնում ցնցումների մեջ: Մի մարդու համար, որ բարեխոսում է Պուտինը, ՌԴ-ում ունի միլիոնների կապիտալ, ո՞նց կարող է նա խոսել Հայաստանի շահից: Շնորհակալություն Պուտինին այսքան բաց խոսելու համար: Հայաստանի քաղաքական դաշտում մեկ ուժեղ տղա ու քաղաքական գործիչ կա, և նրա անունն է Նիկոլ Փաշինյան: Ուզեք-չուզեք, հելնեք վերև, իջնեք ներքև՝ սա փաստ է: Քոչարյանին ու Սերժին Պուտինը կանչում էր նստել խոսելու, սրանք միանգամից հանվում պառկում էին»,- ասում է Մկրտչյանը:
Անդրադառնալով ռուսաստանաբնակ մի քանի հայերի Նիկոլ Փաշինյանին սադրելու փորձերին՝ վերջինս նկատում է. «Երկրի ամենածանր պահին ես ՌԴ-ում էի և երբ փորձ էի անում այնտեղ համախմբել հայերին, ցռանվերգոները ամեն մեկը մի ծակ էր մտել, ասում էին՝ էս մարդկանց երկրում ենք ապրում, պետք է հարգենք իրենց օրենքները: ՌԴ հայերի վերխուշկա կոչվածը ռուբլիով պատիվը վաճառել է, ազգությունն ու լեզուն՝ ուրացել: Հողը փորեք, գետինը մտեք, մի բուռ հող կերեք: Պլոճիկ ունեք՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ բան ասեք: Մի փոր հացով ուրանում են ամեն ինչ՝ նալոգվիից վախենալով»:
Ըստ զրուցակցի՝ Ռուսաստանի հայերը բութ գործիք են ՌԴ իշխանությունների ձեռքին Հայաստանի ճակատին ու գլխին հարվածելու համար. «Սա թող ականջներին օղ անեն»:
Խոսելով Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի այն հայտարարությունների մասին, թե ՀՀ իշխանությունների պատճառով է Ղարաբաղը այսօր Ադրբեջանի կազմում, քաղաքագետը շեշտում է. «Թիվ մեկ թռածը ու փախածը Շահրամանյանն է, Եվլախը ճակատին դաջել, եկել Եռաբլուրում կանգնել ճամարտակում է: Ղարաբաղի թասիբով մարդիկ սրա ռեխը պետք է փակեն: Միջին վիճակագրական քաղաքացին փակել է Ղարաբաղի էջը, որովհետև չեն ուզում, որ իրենց որդիները զոհվեն»:
Անդրադառնալով օրերս Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացված ոտնձգության փորձին՝ զրուցակիցը ընդգծում է. «Եկեղեցին հորից ժառանգություն չեն ստացել, դա Աստծո տունն է, ցանկացած մարդ կարող է դուռը բացել մտնել: Չեմ բացառում, որ այդ երիտասարդը սայթաքել է, բա ինչո՞ւ ներողություն չեն խնդրում ՀՀ վարչապետից ծնողները, ասեն, որ մեր երեխան սխալվել է: Էդ Նաիրի Հունանյանը պոզով-պոչով կենդանի՞ էր, նրա մեջ էլ էին սրսկել ատելության չափաբաժին, և մի օր նրա բութ գլխում միտք հղացավ «Հոկտեմբերի 27» իրականացնել»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()