![]()
Գագիկ Ծառուկյանի երբեմնի հավատարիմ կուսակիցները որոշել են հետ չմնալ նախկին ՀՀԿ-աններից ու քոչարյանականներից և իրենց աջակցությունը հայտնել Սամվել Կարապետյանին ու ընգրկվել նրա նորաստեղծ կուսակցության շարքերում:
«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է մի քանի նախկին ԲՀԿ-ականների անուններ, որոնք ժամանակին ակտիվ կերպով աջակցել են Գագիկ Ծառուկյանին:
Այսպիսիով՝
Էդգար Ադամյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Արսեն Մելիքյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Սամվել Մելքոնյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Հրանտ Դավթյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Արամ Գրիգորյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Անուշ Դումիկյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Ջանիբեկ Հայրապետյան. եղել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, այժմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր է: Մեր տեղեկություններով՝ նա Զովունի գյուղում զբաղվում է կուսակցության համար քարոզչությամբ, բնակավայրում ունի որոշակի հեղինակություն:
Արթուր Մհերյանը, որը հայտնի է Բութան կեղծանունով, ԲՀԿ նախկին աջակից է, իսկ այժմ ակտիվ աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը: Մեզ հասած տեղեկություններով՝ նա, բնակչության շրջանում նախընտրական տարաբնույթ խոստումներ տալով (ֆինանսական և այլ աջակցություն), փորձում է համալրել իրենց համախոհների շարքերը:
Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ կապակցված շուրջ 50 անուններին, որոնք այսօր աջակցում են Սամվել Կարապետյանին, կարող եք ծանոթանալ այստեղ:
Ռոբերտ Քոչարյանի հետ կապակցված անուններին, որոնք այսօր աջակցում են Սամվել Կարապետյանին, կարող եք ծանոթանալ այստեղ:
![]()