ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»

ՀՀ կառավարությունը ապրիլի 2-ի նիստում հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»:

Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝

գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 հազար ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 հազար ՀՀ դրամ,
հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 հազար ՀՀ դրամ,
բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 110 հազար ՀՀ դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ