Մակրոնը Թրամփի հայտարարությունները ո՛չ էլեգանտ, ո՛չ էլ արժանապատիվ է համարել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն մեկնաբանությունը, թե հանրապետության ղեկավարը դեռևս վերականգնվում է կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի ծնոտին ստացած հարվածից, «ոչ էլեգան» է անվանել։

Ֆրանսիայի առաջնորդը մեկնաբանել է նրա խոսքերը Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Ձեր նշած հայտարարությունները ո՛չ էլեգանտ են, ո՛չ էլ արժանապատիվ։ Հետևաբար, ես չեմ պատասխանի դրանց. դրանք պատասխանի արժանի չեն», — ասել է Մակրոնը։

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադիր է զանգահարել իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Մերձավոր Արևելքում զինված հակամարտության ֆոնին ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցը քննարկելու համար։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Բրիջիթ Մակրոնը «չափազանց վատ» է վերաբերվում իր ամուսնուն։ Թրամփը ենթադրել է, որ եվրոպացի առաջնորդը դեռևս վերականգնվում է կնոջ ապտակից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ