![]()
«Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կրկին խայտառակել է Եվրամիությունը՝ Ռուսաստանին մեղադրելով վերջին 100 տարում 19 երկրի, այդ թվում՝ Աֆրիկայի վրա հարձակվելու համար»:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կալասը կրկին խայտառակեց Եվրամիությունը։ Տգիտությունն այդքան արագ չի բուժվում»,- հայտարարել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Աֆրիկայում արյունոտ հետք են թողել հենց ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրները, որոնք մարտի 25-ին ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ ստրկավաճառությունը դատապարտող բանաձևի քվեարկությունից։
«Հունվարին Կալասը խոստովանել էր, որ շատ է սիրում կարդալ և խոստացել էր շատ խելացի դառնալ։ Խորհուրդ կտայի նրա գրքերի հավաքածուին ավելացնել գաղութատիրության մասին աշխատություններ։ Գուցե իսկապես խելքի գա, բայց դա դեռ փաստ չէ»,- եզրափակել է Զախարովան։
![]()