Հաջողակ կնոջ 7 ոսկե կանոն

  • Սովորիր երջանկություն ճառագել: Երջանկություն ճառագող կինն ուժեղ մագնիս է տղամարդկանց համար: Ապացուցված է, որ եթե երջանիկ ժպիտ «նկարես», կմտնես անհրաժեշտ վիճակի մեջ, իսկ հետո կգա իրական երջանկությունը:
  • Գիշեր-ցերեկ մի մտածիր այն մասին, թե դու որքան պետք է բարձրացնես ինքնագնահատականդ: Չափից մեծ ցանկությունը երբեմն խոչընդոտ է դառնում սեփական ինքնաիրացման ճանապարհին:
  • Կորչի կատարելության ավելորդ ձգտումը: Քեզ թույլ տուր անկատար լինել: Նույնիսկ եթե դու ինչ-որ բան ուրիշներից վատ ես անում, դրա իրավունքն ունես, դու պարտավոր չես ամեն ինչում իդեալական լինել:
  • Մոռացիր վախերի մասին: Պատկերացրու, թե տեղի է ունեցել հենց այն, ինչից դու այնքան վախենում էիր` ամենավատը: Նախապես տարբերակներ մտածիր, թե ինչպես վարվես այդ դեպքում։
  • Գործերը մի հետաձգիր: Որքան երկար ես պատրաստվում ինչ-որ բան սկսել, այնքան անորոշ են թվում դժվարությունները:
  • Մի վախեցիր նոր բան սովորել եւ փորձել այն, ինչ նախկինում երբեք չես արել: Դու չգիտես, թե երբ դա քեզ ծառայություն կմատուցի:
  • Հետեւիր արտաքինիդ: Մարզասրահ, լողավազան, դիմահարդար, վարսահարդար: Ոչինչ այնքան չի բարձրացնում ինքնագնահատականը, որքան նոր կերպարը, որ սանդրվածքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ