![]()
«ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասել է, թե չպետք է անընդհատ մնալ այս կետի վրա, Ռուսաստանի հետ հարաբերությունները մեծ օրակարգ ու պոտենցիալ ունեն։
«Մենք պետք է առաջ նայենք, այո՛, այդ հարցերի վերաբերյալ ամեն մեկն ունի իր ճշմարտությունը, բայց ես կարծում եմ, որ բավարար չափով արդեն ծանրութեթև ենք արել, եկել ենք որոշակի եզրակացությունների ու հարգանքի մթնոլորտում եզրակացությունները կիսել ենք իրար հետ»,- ավելացրել է Փաշինյանը։
![]()