Ղարաբաղից եկել, տղամարդլամիշ են լինում. փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է. Փաշինյան

«Փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է, դա զինվորականի տե՞սք է ընդհանրապես: Զինվորականը պետ է ֆիզիկական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի»:

Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը:

«Մարդիկ եկել են Ղարաբաղից, էստեղ, կներեք արտահայտությանս, տղամարդլամիշ են լինում։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նրանց պատմությունն ուսումնասիրում ես, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը դասալիք է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող է եղել։

Հիմա հեշտ է Օպերայում կանգնել, դոշ ծեծել»,-ասել է նա ու հավելել, որ ինքը չի ասել բոլոր գեներալները վախկոտ են:

Ըստ վարչապետի՝ կան վախկոտ գեներալներ ու առհասարակ, հերոս բառը պետք է զգուշորեն օգտագործել, որովհտեև իրական հերոսները «լղոզվում են վերբալ հերոսների մեջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ