Հայտնի է՝ ինչպես կտնօրինվի «Զայեդ» մրցանակաբաշխությունից ստացված 500 հազար դոլարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Զայեդ» մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500 հազար դոլար մրցանակը կառավարելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Ֆինանսների նախարարության գանձապետարանում կբացի արտաբյուջետային ավանդային հաշիվ:

Որոշումն ընդունվել է Կառավարության ապրիլի 2-ի նիստում։

Մրցանակային գումարը կփոխանցվի հատուկ բացված հաշվին և կօգտագործվի Կառավարության սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով։

Կառավարությունից հավաստիացնում են, թե որոշման ընդունմամբ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մրցանակը ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) 2026-ի փետրվարի 4-ին։

Այդ օրը Փաշինյանն ու Ալիևը միասին էին մասնակցում մրցանակաբաշխությանը: 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը կիսվել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ