![]()
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ադրբեջանական APA-ի հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ այն ընթանում է աստիճանաբար՝ հիմնված փոխադարձ վստահության վրա։
«Այս գործընթացի շրջանակներում արդեն իսկ ձեռնարկվել են կոնկրետ քայլեր, ինչպիսիք են երկաթուղային կապերի վերականգնումը, էլեկտրոնային վիզայի ներդրումը և չվերթների թվի ավելացումը։
Ավելին, առաջընթաց է գրանցվել այնպիսի նախագծերում, ինչպիսին է Անիի կամրջի վերականգնումը, և հայ-ադրբեջանական երկխոսության առաջընթացը նույնպես դրական ազդեցություն է ունենում այս գործընթացի վրա»,- ասել է նա։
Նա նաև խոսել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանների բացման մասին՝ նշելով, որ այն կլինի տարածաշրջանում ընթացող խաղաղության և կարգավորման գործընթացների ամենանշանակալի արդյունքներից մեկը։
«Այս ուղղությամբ տեխնիկական նախապատրաստություններ են ընթանում, և ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Խրախուսելի է, որ նմանատիպ պրակտիկա է իրականացվում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացում։ Վերջերս, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկված կոնկրետ քայլերի շնորհիվ, մենք տեսել ենք երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը զուգընթաց, մեր երկրի կողմից Հայաստանի հետ իրականացվող հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի արագ կընթանա»,- ասել է նա։
![]()