![]()
Նիկոլ Փաշինյանի՝ «Զայեդ» մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500,000 ԱՄՆ դոլար մրցանակը կառավարելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Ֆինանսների նախարարության գանձապետարանում կբացի արտաբյուջետային ավանդային հաշիվ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Մրցանակային գումարը կփոխանցվի հատուկ բացված հաշվին և կօգտագործվի կառավարության կողմից սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով։ Կառավարությունից նշում են, որ այս մեխանիզմը թույլ կտա ապահովել միջոցների կառավարման թափանցիկություն և նպատակային օգտագործում՝ մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառմամբ պետական գանձապետական համակարգում։
![]()