![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահներ Գևորգ Պապոյանը և Վահագն Ալեքսանյանը, վարչության անդամ Արուսյակ Ջուլհակյանը և կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Սարգիս Խանդանյանը ապրիլի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել են Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահներ Անջեյ Հալիցկիին և Ֆրանսուա-Քսավյե Բելամիին։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև խորացող հարաբերություններին, քաղաքական և տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի կարևորությունը։
![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ կուսակցության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մանրամասներ։
Զրուցակիցները կարևորել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև համագործակցության խորացման և ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը։
![]()