Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին

Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են։ Այս առնչությամբ ինչի՞ վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել։ Կցանկանայի անդրադառնալ մի քանի հանգամանքի։ Գլխավորը՝ որպեսզի այս ներքաղաքական գործընթացները, իսկ դրանք միշտ սրվում են ցանկացած նախընտրական արշավի ընթացքում, այդ սրացումը, վստահ եմ, որ Հայաստանում էլ նույնն է, ինչ Ռուսաստանում և աշխարհի մյուս երկրներում, որպեսզի որևէ կերպ չվնասեն Ռուսաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերություններին։

Այս մասին Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք Ձեզ հետ բազմիցս խոսել ենք այդ մասին․ Ռուսաստանի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերություններ են, դրանք ձևավորվել են ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ Մեզ միավորում են ընդհանուր պատմությունը և անցյալում համատեղ ջանքերով ընդհանուր խնդիրների լուծումը։ Մեզ միավորում է նաև քաղաքակրթական ընդհանրությունը։ Սա չափազանց կարևոր է։

Ես Ձեզ մեկ անգամ առանձնազրույցի ժամանակ ասել եմ, կարող եմ ասել նաև հրապարակայնորեն․ մեզ միշտ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից։ Եվ Դուք միշտ կարող եք դա ի նկատի ունենալ։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով։ Նախանցյալ տարում շրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար։ Իսկ նախորդ՝ 2025 թվականին՝ 6,4 միլիարդ։ Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ, օրինակ, հարևան երկրի՝ Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից՝ 4,9։ Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան վկայում է։ Եվ այդ 6,5 միլիարդից 1,2 միլիարդ դոլարը գյուղատնտեսական արտադրանք է։ Դա բանջարեղեն է, միրգ, գինի, այսինքն՝ այն ամենը, ինչ արտահանում է Հայաստանը։

Այս կապակցությամբ, իհարկե, մենք Ձեզ հետ նույնպես խոսել ենք, որոշ հարցեր, իմ կարծիքով, բավական կարևոր են մեր հարաբերությունների համար։ Դրանք են, օրինակ, էներգետիկան, գյուղատնտեսությունը, որը ես արդեն նշեցի»,- ասել է ՌԴ նախագահը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ