Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի,այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ վկայում է այն մասին, որ սուտ են պնդումները, թե Հայաստանը չի ուզում համագործակցել Ռուսաստանի հետ:

Պատգամավորը հիշեցնում է՝ Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և դրա անդամների կողմից իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին՝ իշխող ուժի անդամը նկատում է. «Եթե այդքան ասում են, որ ուժեղ են, ժողովուրդն իրենց կողմից է, բա ինչո՞ւ են գնում ընտրակաշառք բաժանելու ճանապարհով․ սա ցույց է տալիս, որ իրենց միակ ելքը ժողովրդին ընտրակաշառքով գրավելն է: Քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենցից յուրաքանչյուրի քվեն մեծ արժեք ունի»:

Անդրադառնալով օրերս Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացված ոտնձգության փորձին՝ զրուցակիցը ընդգծում է՝ վարչապետի վրա ձեռք բարձրացնելը նույնն է, ինչ ձեռք բարձրացնես Հայաստանի Հանրապետության վրա. «Չի կարելի այս երևույթների նկատմամբ անտարբեր լինել: Մենք մեր երկրին լուրջ չենք վերաբերվում: Ոչ մեկը չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա»:

Ալխաս Ղազարյանը համոզված է, որ այսօր մարդկանց համար խաղաղությունը տեսանելի է, իսկ խաղաղությանը դեմ գնացողները պատերազմ են ուզում:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ