![]()
«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը կարծում է, որ վարչապետի ՌԴ այցի ընթացքում կքննարկվեն երկաթուղուն, տարածաշրջանային անվտանգությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հիբրիդային պատերազմի հետ կապված որոշ հարցեր:
«Կարող է սրա մասին պաշտոնական հրապարակում չլինի, սակայն կուլիսներում անպայման կխոսեն: Այն ուժերը, որոնց սատարում է ռուսական կողմը, իրենց պահում են սանձարձակ: Այժմ կրակից շագանակներ հանելու ժամանակն է, և ամեն ինչ պետք է հստակեցվի»,- ասում է նա:
Ըստ Սաֆարյանի՝ մի քանի տարի հետո հայկական երկաթուղին բանի պետք չի լինի. «Այնտեղ մեծ խարդախություններ կան»:
Անդրադառնալով օրերս Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացված ոտնձգության փորձին՝ զրուցակիցը նկատում է՝ ստորության դրսևորում է վարչապետի հանդեպ ոտնձգությունը. «Նախկին իշխանությունների ժամանակ տեղում կօգտագործեին ատրճանակները, այդ տղաներին կտային ցմահ»:
Գագիկ Սաֆարյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ցինիկ է. «Ցինիկ հպարտությամբ մտնում են եկեղեցի, Ռոբերտ Քոչարյանը գիտի՞՝ ինչ է եկեղեցին: Կոռումպացված և անբարոյական են, հակամարդկային ու հակապետական»:
Նա համոզված է, որ TRIPP-ը անպայման կյանքի է կոչվելու. «Ախորժակներիդ քացախ. TRIPP-ն անպայման իրագործվելու է, իսկ Ղարաբաղ վերադարձ ներկայում իրատեսական չէ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()