Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին

Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման գործընթացին:

Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է ընթանում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Մենք դրան միանգամայն հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտներ է փնտրում երրորդ երկրների հետ համագործակցությունից։

Նման գործընթացները պետք է լինեն հստակ և կանխատեսելի։ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության մաքսային համակարգերում միաժամանակ գտնվելը հնարավոր չէ։ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միությունում գտնվելն անհնար է։ Դա պարզապես հնարավոր չէ ըստ սահմանման։ Եվ հարցը նույնիսկ քաղաքականության մեջ չէ, այլ զուտ տնտեսական բնույթի հարց է»,-ասել է ՌԴ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ