Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը

Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 4 դեպք։

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ Վաղաշապատ համայնքում գործունեություն իրականացնող «Լի գազ», «Առաջին ծիծեռնակ» և «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ներին պատկանող գազալցակայաններում կոմպրեսատորների հովացման ու տեխնիկական այլ աշխատանքների համար ապօրինի շահագործվել է մեկական խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Նույն մարզի Ոսկեհատ բնակավայրում «Ագրո Սոֆյա» ՍՊԸ-ն ջերմոցային տնտեսության ոռոգումն իրականացրել է ապօրինի խորքային հորից՝ նույնպես չունենալով օրենքով սահմանված թույլտվություն։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով բոլոր 4 ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ