ՔՊ կուսակցության վարչության անդամները և ԵԺԿ փոխնախագահները կարևորել են 2 կուսակցությունների միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահներ Գևորգ Պապոյանը և Վահագն Ալեքսանյանը, վարչության անդամ Արուսյակ Ջուլհակյանը և վուսակցության արտաքին կապերի պատասխանատու Սարգիս Խանդանյանը ապրիլի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել են Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահներ Անջեյ Հալիցկիին և Ֆրանսուա-Քսավիե Բելամիին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող հարաբերություններին, քաղաքական և տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի կարևորությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ կուսակցության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մանրամասներ։

Զրուցակիցները կարևորել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև համագործակցության խորացման և ինստիտուցիոնալ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ