![]()
Իրանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Միացյալ Նահանգներից և Իսրայելից ստանա ապագայում չհարձակվելու երաշխիքներ, հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է EFE-ն։
«Մենք մշտական ցանկություն ունենք կանգնեցնել այս պատերազմը, բայց պայմանով, որ կլինեն անհրաժեշտ երաշխիքներ ցանկացած ագրեսիա չկրկնվելու հարցում»,- ասել է նա:
«Եվրոպական երկրները պետք է Իրանի նկատմամբ իրենց կործանարար մոտեցումը փոխեն միջազգային իրավունքի և կառուցողական, մասնագիտական փոխգործակցության վրա հիմնված քաղաքականության»,- նշել է Իրանի նախագահը:
Նա կրկնել է, որ իրանցիները հարձակվում են հարևան երկրների վրա միայն այն պատճառով, որ նրանց տարածքներն օգտագործվում են Իրանի վրա հարձակվելու համար, և այդ երկրների իշխանությունները չեն կատարում նման գործողությունները կանխելու իրենց պարտավորությունները։
![]()