Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել:

«Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ»,- գրել է վարչապետը:

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով ուղևորվել է Ռուսաստանի Դաշնություն։

Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ