Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 2-ին՝ կեսօրից հետո, 3-5-ը ժամանակ առ ժամանակ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ, 5-ի գիշերը սպասվում է անձրև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ