Կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն ապրիլի 1-ին արդեն իսկ բարձրացված չափերով, անկանխիկ եղանակով. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը:

«Կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն այսօր՝ ապրիլի 1-ին, արդեն իսկ բարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով:

Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը հենաշարժողական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումներն արդեն իսկ իրականացված են: Այդուհանդերձ կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել բանկային քարտը առաքելու համար:

Այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն ստացել իրենց բանկային քարտերը, կարող են զանգահարել 114 զանգերի կենտրոն կամ իրենց տվյալները ուղարկել 114@socservice.am էլհասցեին՝ նշելով հետադարձ կապի միջոցը:

Իրենց բանկային քարտերը դեռևս չստացած կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում»,- գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ